Рубрика: Բնագիտություն

Լաբորոտորիա

Բարև ձեզ ես Անի Արզումանյան եմ։Ես այսօր գնացել եմ լաբորատորիա այնտեղ մենք գուշակում էինք Մոնստեռա ծաղիկի անունը, այնտեղ մենք հավաքեցինք հողը և լվացինք ծաղիկները և այսքանը վերջ այսօր այսքանը ցտեստթյուն։

Рубрика: Մայրենի

Գործնական քերականություն

  1. Տրված բառախմբերում պակասող բառերն ավելացրո´ւ , որ դառնան նախադասություննր:

Բակում մի երիտասարդ սրինգ էր նվագում:
Երեխան քարերի մեջ ինչ-որ բան գտավ:
Մի մարդ մութ գիշերով ձոր էր գնում:
Անձրևը անընղհատ տեղում էր:
Արևի առաջին շողերի հետ քաղաքն աղմուկով լցվեց:

  1. Նախորդ աոաջադրանքը կատարելիս ինչպիսի՞ բառեր ավելացրիր:

Ավելացրել եմ գործողություն ցույց տվող բառեր:

Դրանք բայեր են: Հին հայերենում «բայ» նշանակում է «խոսում է, ասում է»:

  1. Ի՞նչ ընդհանրություն ունեն ընդգծված բառերը (ի՞նչ հարցի են պատասխանում, ի՞նչ են ցույց տալիս):

Արջը տանձ է ուտում:
Մեր բարդին սոսափում է:
Սևաչյա աղջիկը երգում է:
Միայնակ ծաղիկը սպասում էր վերջին քամուն:
Անվանի մարզիկի հետ հանդիպելու կգա՞ս:
Նա մոտեցավ խշշացող գետին:

Պատասխանում են ինչ, ինչեր, ով, ովքեր հարցերի առարկա:

  1. Գոյ արմատով կազմված բառերի բացատրությունը կարդա՛:
    «Գոյական» անունն ինքդ բացատրի´ր:

Գոյ — էակ, էություն, արարած:
Գոյություն — լինելը, լինելիություն:
Գոյանալ — գոյություն ստանալ, առաջանալ:
Գոյատևել — գոյություն ունենալով տևել, շարունակվել:
Անգո — գոյություն չունեցող:

Рубрика: Հայրենագիտություն

Գեղարքունիքի մարզի տեսարժան վայրեր

download

Աժդահակ / Գեղամա լեռներ

Աժդահակ լեռը Գեղամա լեռնավահանի ամենաբարձր կետն է: Գտնվում է ՀՀ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին: Հանգած հրաբխային կոն է՝ 50 մ խորության և 500 մ շրջագծով խառնարանով, որի հատակը լցված է ջրով: Բացարձակ բարձրությունը 3597, 3 մ է, հարաբերականը՝ մինչև 500 մ։ Գոյացել է  հրաբխային  և լավային արտահոսքի հետևանքով։ Կազմված է գորշավուն խարամներից, լապիլներից և հրաբխային ռումբերից։

Անվան ծագումը

Աժդահակը իրանական առասպելաբանության չար վիշապն է՝ Աժի Դահական։ Աժի նշանակում է իժ, օձ, վիշապ, որի դեմ կռվում է ամպրոպի աստված Թրայետաոնան։ ։ Այս առասպելական վիշապ Աժի Դահական հայոց հին վեպում դարձել է Մարաստանի թագավոր, որին հաղթում և սպանում է Տիգրանը։