Рубрика: Մայրենի

Թեստային աշխատանք

Եզոպոսի առակներից

Կարդա՛ տեքստը և պատասխանի՛ր տրված հարցերին։

Եզոպոսը համաշխարհային առակագրության խոշոր դեմքերից է: Նրա առակներով է պայմանավորված համաշխարհային գրականության մեջ առակագրության՝ որպես առանձին ժանրի զարգացումը: Եզոպոսի մասին կենսագրական տեղեկությունները շատ սուղ են: Ամենահին հիշատակությունը V  դարի հույն պատմիչ Հերոդոտոսինն է, որից ենթադրվում է, որ նա ապրել է մ. թ. ա. VI  դարում, Սամոս քաղաքում, եղել է ստրուկ և սպանվել է Դելփիքում: Ենթադրություններ կան, որ նա հույն էր` Թրակիայից կամ Փռյուգիայից: Եզոպոսի մասին շատ զրույցներ և ավանդություններ են պահպանվել: Դրանցից թերևս ամենահիշարժանը հետևյալն է.

Մի օր, Քսանթոսը ցանկանալով ճաշկերույթ տալ ի պատիվ աշակերտների՝ Եզոպոսին կարգադրեց, որ գնա աշխարհի ամենից լավ բանը գնի շուկայից և համեղ ճաշ պատրաստի:

-Շատ լավ, տե՛ր,-ասաց Եզոպոսը և գնաց:

Ճաշի ժամին յուրաքանչյուր աշակերտի առաջ մի աման լեզու էր դրած:

-Ի՞նչ է սա,-հարցրեց Քսանթոսը զարմացած:

-Լեզու, տեր իմ:

-Մի՞թե սա է աշխարհի ամենալավ բանը, հիմար,-գոռաց Քսանթոսը:

-Ասացեք, տեր իմ,-պատասխանեց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի լավ , քան լեզուն. լեզուն է հասարակական կյանքի շաղկապը, ճշմարտության և իմաստության գործիքը, գիտությունների բանալին: Առանց լեզվի ինչպե՞ս կզարգանար ուսումն ու գիտությունը, առանց լեզվի ինչպե՞ս մարդիկ միմյանց պիտի հայտնեին իրենց ուրախությունը կամ վիշտը, իրենց հուզող մտքերը:

Բոլոր աշակերտները, նրանց հետ նաև Քսանթոսը, հավանություն տվեցին Եզոպոսի բացատրությանը:

Մի ուրիշ անգամ Քսանթոսն ասաց Եզոպոսին.

-Եզոպո՛ս, գնա շուկա և այս անգամ աշխարհի ամենավատ բանը բեր մեզ համար:

Եզոպոսը գնաց շուկա և դարձյալ լեզու բերեց: Քսանթոսը բարկությունից իրեն կորցրել էր:

-Հանդարտվե՛ք ,տեր իմ, -ասաց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի վատ, քան լեզուն. դրանով են կործանվում ամբողջ պետություններ, դրանով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքներն ու բամբասանքները, դրանով են մարդիկ վիրավորական խոսքեր ասում միմյանց և դրանով են , վերջապես, թագավորները արձակում իրենց անարդար հրամանները: Լեզուն, տեր իմ, աշխարհի ամենալավ և ամենավատ բանն է, նայած , թե ում բերանի մեջ է գտնվում այն, նայած, թե ով է լեզվի տերը:

-Դու հաղթեցիր, Եզոպոս,-ասաց Քսանթոսն իր զայրույթը զսպելով:

Եզոպոսի առակները սրամիտ են, լի իմաստությամբ, մարդկային արժանապատվությամբ և ունեն փիլիսոփայախրատական նշանակություն:
Մեզ հասած եզոպոսյան առակների հիմնական ժողովածուն (500-ից ավելի առակներ) կազմվել է I–II դարերում: Հին Հունաստանում ծագել է «եզոպոսյան լեզու» արտահայտությունը, երբ թե՜ բանավոր, թե՜ գրավոր խոսքում մտքերը Եզոպոսի նման արտահայտում են քողարկված, փոխաբերական արտահայտություններով: Հայ գրականության մեջ եզոպոսյան լեզուն վարպետորեն օգտագործել է առակագիր Վարդան Այգեկցին:

V դարում հայերն արդեն ծանոթ էին եզոպոսյան առակներին: Դրանք հայերեն առաջին անգամ լույս են տեսել 1818 թ-ին, Վենետիկում:

1.Տեքստի բառերից 4-ում բաց թողած տառի փոխարեն  գծիկ է դրված: Լրացրո՛ւ բաց թողած տառերը և ներկիր որևէ գույնով:

2.Տեքստում ընդգծի՛ր Եզոպոսից մեզ հասած տեղեկությունները:

3.Որպես աշխարհի լավ բան, Եզոպոսն ընտրել էր լեզուն, որովհետև`

ա. Լեզվի միջոցով են մարդիկ հայտնում իրենց ուրախությունը, վիշտը կամ հուզող մտքերը:

բ. Լեզվով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքները և բամբասանքները:

գ. Լեզուն ամենակարևոր օրգանն է:

դ. Լեզվի միջոցով են թագավորները անարդար հրամաններ արձակում:

4.Ինչո՞ւ Քսանթոսը Եզոպոսին ուղարկեց շուկա՝ աշխարհի ամենալավ բանը բերելու:

ա. Ցանկանում էր հետաքրքիր ընթրիք ունենալ:

բ. Ուզում էր տեսնել՝ ինչ կբերի Եզոպոսը:

գ. Ցանկանում էր ճաշկերույթ տալ՝ ի պատիվ աշակերտների:

դ. Ինքը չէր կարող գնալ:

5. Երկրորդ անգամ Քսանթոսն ի՞նչ խնդրեց բերել շուկայից:
Աշխարհի ամենա վատ բանը։

6.Տեքստից ելնելով գրիր, թե ինչո՞ւ է լեզուն աշխարհի ամենալավ բանը:
Լեզվի միջոցով են մարդիկ հայտնում իրենց ուրախությունը, վիշտը կամ հուզող մտքերը:

7. Լեզվի մասին ի՞նչ առածներ գիտես, գրի՛ր երկու առած:
1. Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա:
2. Մինչև սուրը սրվեց, լեզուն գլուխը թռցրեց:

8. Որպես աշխարհի ամենավատ բան, Եզոպոսն ընտրել էր լեզուն, որովհետև`

ա. Լեզվով մարդիկ վիրավորական խոսքեր են ասում միմյանց:

բ. Լեզուն կարևոր օրգան չէ:

գ. Առանց լեզվի էլ կլինի ապրել:

դ. Լեզուն թաց և լպրծուն է:

9. Տեքստում կարմիր ներկի՛ր մեկ հարցական նախադասություն:

10.Տեքստից դուրս գրիր  հոգնակի թվով օգտագործված գոյականները և առանձնացրու հոգակիի վերջավորությունը:
դեմքերից — եր
աշակերտները — ներ

11.Տրված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան, կարդա՛ նախադասությունը և դի՛ր բաց թողնված նշանը:

Եզոպոսին կարգադրեցոր գնա շուկա և գնի աշխարհի ամենից լավ բանը:

12.Ո՞ր բառն է շավիղ բառի հոմանիշը:

ա Հյուսել

բ. Շարել

գ. Կածան

դ. Տավիղ

13.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված կազմությունը:

ա. Ճաշ-պարզ

բ. Թագավոր-ածանցավոր

գ. Վիշտ-բարդ

դ. Գիտություն-ածանցավոր

14.Փակագծերում տրված բառերը ձևափոխելով` տեղադրի՛ր բաց թողած տեղերում:

Եզոպոսի ծննդյան և մահվան  թվականները հայտնի չեն, ենթադրվում է, որ նա ապրել է մ.թ.ա. 6-րդ դարում : (մահ, դար)

15. Համացանցից ընտրիր Եզոպոսի առակներից ևս մեկը, կարդա, գրավոր պատմիր (համառոտ)

Рубрика: Մայրենի

Հնագետ ջուլհակը

Հնարագետ ջուլհակը ավանդության ջուլհակի կոմից կպատմ եմ թե ոնց դարա ամենա լավ ջուլհակը և ոնց բացեցի իմ մեծ գործարանը։Ես մեկ օր նստած էի կտավ էի գործում և տեսա իմ տուն մտնումա է թագավոր և ասում ողջյուն ես նայեցի թագավորին և իսկույն կանգնեցի  խոր գլուխ տալով պատասխանեց ես ողջույնին հետո ես շարունակեցի գործս և ես մի ձերով գործում էի իսկ մյուս ձերով որորոցներն էի ճոճում

Рубрика: Հայրենագիտություն

Շիրակի մարզի տեսարժան վայրեր

Մարմաշենի վանքը գտնվում է Ախուրյանի շրջանի Մարմաշեն գյուղում։


Մարմաշենի միջնադարյան վանքը գտնվում է Շիրակի մարզի Մարմաշեն գյուղից մոտ 2կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին։ Բաղկացած է շինությունների երկու խմբից՝ Մեծ և Փոքր (կամ Վերին)։ Վանքի գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցին, ըստ հարավային պատի արձանագրության, կառուցել է իշխան Վահրամ Պահլավունին՝ 988-1029 թթ.-ին։ Սելջուկյան արշավանքներից Մարմաշեն վանքը զգալի ավերվել է։ 1225 թ.-ին Վահրամ Պահլավունու թոռներ Գրիգոր արքեպիսկոպոսը և նրա եղբայր Ղարիբը վերանորոգել են Կաթողիկեն։ Մարմաշենի վանքի Կաթողիկեն հայկական ճարտարապետության Բագրատունիների ժամանակաշրջանի լավագույն կառույցներից է։ Վանքի երկրորդ եկեղեցին Կաթողիկեից հյուսիս է, գրեթե նրան կից, և երջինիս հետ միաժամանակ է կառուցվել։Այն իրենից ներկայացնում է Կաթողիկեի փոքրացված ընդօրինակությունը թե՛ հորինվածքով , թե՛ ճարտարապետական մանրամասներով ու հարդարանքով։ Երրորդ եկեղեցին (XI դ) Կաթողիկեից հարավ է։ Այն, չորս անկյուններում ավանդատներով, կենտրոնագմբեթ կառույց է։  Ծառայել է որպես տապանատուն, այստեղ է թաղված Վահրամ Պահլավունին, որի այժմյան տապանաքարը ստեղծվել է XIX դ.-ում։ Գավթից հարավ-արևմուտք 1954-56 թթ պեղումներից բացվել է վանքի չորրորդ եկեղեցին՝ արտաքուստ կլոր, ներսից չորս փոքրիկ ավանդատներով, քառաբսիդ հորինվածքով։ Համալիրի արևելքում և հարավում գերեզմանատունն է։ Վանքն ունեցել է իր ջրմուղը, որի հատվածները հայտնաբերվել են գավթից արևմուտք։ Փոքր Մարմաշենը կամ Վերին վանքը Մեծից հյուսիս է, բլրակի վրա։ Մարմաշենի վանքը եղել է Հայաստանի կրոնական ու մշակութային նշանավոր կենտրոն, այն հայկական հոգևոր և ճարտարապետության արժեքավոր համալիրներից է։

 

Լմբատավանք

Լմպատավանքը  հայկական ճարտարապետական մի հուշարձան է, որը գտնվում է Արթիկ քաղաքի մոտ, Լմպատ թաղամասում։
Լմպատավանքը (ճիշտը՝ Լմպատի վանքի Սուրբ Ստեփանոս եկեղեցի), ճարտարապետական հուշարձան է Արթիկից  մոտ երկու կիլոմետր հարավ-արևմուտք։ Արտաքուստ և ներքուստ խաչաձև հատակագծով, տրոմպային փոխանցումով, ութնիստ թմբուկով, գմբեթավոր փոքր կառույց է։ Ըստ ճարտարապետական վերլուծության՝ VI դարի է։ Պահպանված հետքերը հիմք են տալիս ենթադրելու, որ արևմտյան թևը շրջապատված է եղել սրահով։ Հուշարձանի առանձնահատկություններն են՝ ուղղանկյուն հատակագծով հյուսիսային և հարավային թևերը՝ թաղի փոխարեն ծածկված գմբեթարդով ,արևելքում միակ խորանը՝ առանց լուսամուտի, պայտաձև խարանն ու կամարները։
Ըստ արձանագրության, գմբեթը X դարում վերականգնվել է։ Դեկորատիվ գեղանկարներով կառույցը ունի զուսպ և խոնարհ կերպար։ Խորանում և նրանից աջ ու ձախ մասերին պահպանվել են Լմպատավանքի կառուցման ժամանակակից որմնանկարների մնացորդներ. կենտրոնում եղել է գահակալ Քրիստոսը, շուրջը՝ երկնային ուժերի սիմվոլներ։ Աջ ու ձախ մասերին պատկերված են դեպի խորանի կենտրոնը շարժվող երկու ձիավոր (մեկը Սուրբ Գրիգորն է)՝ ձեռքերին խաչավարդ ցուպով։ Որմնանկարները հարթապատկերային են, տեղ-տեղ գրաֆիկական մոտեցումով, կատարված են հյութեղ, մեծ ներդաշնակությամբ։ Այժմ որմնանկարները քայքայվել և գրեթե չեն երևում։

Հառիճավանք

Պատկեր:Վանական համալիր Հառիճավանք 4.jpg - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Գտնվում է Հառիճ գյուղում, Գյումրուց 22 կմ հեռավորության վրա: (Նախկինում նաև՝ Ղփչաղավանք), միջնադարյան վանական համալիր Հայաստանում։ Այն հնագույն միջնադարյան հայկական վանքերից է։ Ամենահին շինությունը 7-րդ դարում կառուցված Ս. Գրիգոր եկեղեցին է։ Նրան կից կան 13-րդ դարում կառուցված երկհարկանի աղոթարաններ։ Վանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է Զաքարե և Իվանե եղբայրների հրամանով 1201 թվականին, այն խաչաձև գմբեթավոր մեծաչափ կառույց է։ Հայկական ճարտարապետական ​​արվեստի շատ յուրօրինակ նմուշ է: Հետաքրքրականն այն է, որ վանքը կառուցելիս օգտագործել են տարբեր երանգների մեծ քարեր: Արդյունքում վանքի պատերը ստացել են անսովոր գեղեցիկ տեսք: Այս հուշարձանը միջնադարյան ճարտարապետության գոհարներից է՝ պարուրված նուրբ զարդաքանդակներով։ Շինությունը վեհաշուք է իր պարզությամբ, կառուցման կատարելությամբ։ Վանքը եղել է նաև գիտության կենտրոն։ Այնտեղ գործող հայտնի դպրոցում 1887-1889 թթ սովորել է Ավետիք Իսահակյանը։

  • Ավանդություններից մեկի համաձայն` իշխանական օրիորդներից մեկը, սելջուկներից փախչելով, պատսպարվել է ժայռի վրա կառուցած մատուռում, և երբ սելջուկները փորձել են տիրանալ օրիորդին, ժայռը երկու մասին է բաժանվել.  նման հրաշքից վախեցած սելջուկները մի կողմ են քաշվել և օրիորդը փրկվել է:Ըստ մեկ այլ լեգենդի՝ սելջուկների կազմակերպած արշավանքների ժամանակ շատ մարդիկ թաքնվել էին եկեղեցում։ Երբ, այնուամենայնիվ, սելջուկները մտան եկեղեցի, այնտեղ ոչ ոք չկար: Զավթիչները կարծեցին, որ հրաշք է կատարվել․ մարդիկ Սուրբ Հոգու զորությամբ, դարձել էին աղավնիներ և փրկվել: Սակայն եկեղեցին գաղտնի ելք ուներ, որի օգնությամբ հնարավոր էր իջնել ձորը: Սելջուկները, չգտնելով ոչ ոքի, շատ բարկացան և որոշեցին ավերել եկեղեցին: Նրանք ձիերի օգնությամբ քաշում պոկում են զանգակատունն պահող 4 սյուները, սակայն եկեղեցին չի փլվում։ Նման հրաշքից վախենալով սելջուկներն այլևս չեն փորձում քանդել կառ
Рубрика: Հայրենագիտություն

Իմ Երևան

Պատմական Երևան

Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է։ Հնագիտական պեղումներով պարզվել է, որ մարդն այստեղ ապրել է տասնյակ հազարավոր տարիներ առաջ։ Քաղաքի տարածքում տարբեր ժամանակաշրջաններում առաջացել և զանազան պատճառներով կործանվել են բազմաթիվ բնակավայրեր։ ժամանակագրական առումով՝ քաղաքի տարածքի հնագույն բնակավայրը Երևանյան կամ Հրազդանյան քարայրն է (Երևանյան լճի մոտ՝ Հրազդան գետի ձախ ափին), որի հնագույն, ստորին շերտը (4-5 մշակութային շերտ) թվագրվում է մոատերյան շրջանով (10-3,5 հազարամյակ առաջ)։ 1950 թվականիև Արին բերդ բլրի պեղումներով հայտնաբերվել է Վանի թագավորության Արգիշտի Ա արքայի սեպագիր արձանագրությունը, ըստ որի՝ Արգիշտի Ա-ն Էրեբունի բերդաքաղաքը հիմևադրել է մ.թ.ա. 782 թվականին։ Արձանագրությունը վկայում է. «Խալդ աստծո հրամանով, Արգիշտին, Մենուայի որդին երեբունի քաղաքը կառուցեց Բիաինիլիի հզորության համար…. Խաթե /և/ Ծուպանե երկրներից ես այնտեղ 6 հազար 600 զինվորներ բնակեցրի»։

Մ.թ.ա. 7-րդ դարում Կարմիր բլուրում կառուցվել է Թեյշեբաինի ամրոցը, որը մ.թ.ա. 6-րդ դարում կործանել են սկյութները և մեդիացիները:

Հայ մատենագիրները Երևանի անվան ծագումը երկար ժամանակ կապել են Նոյյան տապանի աստվածաշնչյան ավանդության հետ, իբրև երբ Նոյի տապանը կանգ է առել Արարատի գագաթին, և Նոյը, ջրհեղեղից հետո տեսնելով առաջին ցամաքը, որն ապագա Երևանի կառուցման վայրն էր, գոչել է՝ երևա՜ց (այստեղից էլ՝ «Երևան» անվանումը)։ Առավել տարածված է այն տեսակետը, որ «Երևան» անունը կապված է երեբունի բերդաքաղաքի անվան հետ։ Սակայն կան նաև այլ տեսակետներ. դրանցից մեկի համաձայն՝ հիմնադրված նոր բնակավայրի անվանակոչման համար Արգիշտի Ա-ն կամ օգտագործել է տարածքում եղած ու նրան հայտնի հնագույն այլ բնակավայրի անուն, կամ կոչել է «երի» կամ «արի» ցեղի (երկրի) անունով։ Հայկական լեռնաշխարհից ու շրջակա տարածքներից հեռացած հնդեվրոպացիների նախնիները՝ արիական ցեղերը, հիշում են իրենց՝ արի ցեղին պատկանելու փաստը և գրավոր աղբյուրներում նշում են այդ մասին:

 Երևանի մասին հիշատակվում է 7-րդ դարում՝ «Գիրք թղթոցի» մեջ։ Պատմիչ Սեբեոսը վկայում է, որ արաբական արշավանքների ժամանակ Երևանը վաճառաշահ ու այգեշատ քաղաք էր։ 12-13-րդ դարում Երևանը բավական մեծ տարածք է զբաղեցրել, սակայն սելջուկ թուրքերի արշավանքների հետևանքով հիմնովին ավերվել է և, տակավին չվերականգնված, ենթարկվել նոր արհավիրքի՝ մոնղոլ-թաթարների, ապա Լենկթեմուրի ասպատակություններին, և 1387 թվականին, ի թիվս այլ քաղաքների, կրկին ավերվել է։

Երևանի կարևորությունը մեծացել է 1437-1467 թվականներին, երբ դարձել է Արարատյան աշխարհի մեծագույն մասն ընդգրկող կուսակալության կենտրոնը և հաճախ հիշատակվում է որպես «Արարատյան երկրի մայրաքաղաք»։

Իր բազմադարյան պատմության ընթացքում Երևանը բազմիցս տուժել է բնական աղետներից՝ երկրաշարժներից և Գետառի սելավներից։ Ամենակործանարարը 1679 թվականի հունիսի 4-ի երկրաշարժն էր. փլվել են եկեղեցիներ, մզկիթներ, Երևանի բերդի, խանի ապարանքները, բաղնիքները, ավերվել քաղաքի բնակելի թաղամասերը։ Զոհերի թիվը հասել է 7600-ի։

Երևանի բերդ

Երևանի բերդ, պաշտպանական շինություն Երևանում` Հրազդան գետի ձախ ափին։ Վաղ միջնադարյան բերդը հավանաբար գտնվել է Կոնդ թաղամասում, այնուհետև ընդարձակվելով զբաղեցրել ներկայիս Երևանի «Արարատ» գինու գործարանի տարածքը։ Քանդվել է 1930-ական թթ.՝ Երևանի վերակառուցման տարիներին։ Բացումը՝ 1582Առաջին հիշատակում՝ 7-րդ դարՀիմնադրում՝ 7-րդ դար 

Երևանը՝ մայրաքաղաք

1918 թվականի մայիսի 22-28-ին հայկական զորքերի հետ Սարդարապատի մոտ պարտության են մատնել թուրքական բանակին, որը նահանջել է՝ չկարողանալով մտնել Երևան։ 1918 թվականի հուլիսին Երևան է տեղափոխվել նույն թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում հռչակված Հայաստանի Հանրապետության Կառավարությունը։ Երևանը դարձել է Հայաստանի առաջին հանրապետության մայրաքաղաքը։ 1920-1991 թվականներին Երևանը Հայկական ԽՍՀ մայրաքաղաքն էր։ Խորհրդական իշխանության տարիներին Երևանը կառավարել է ժողովրդական պատգամավորների քաղաքային խորհուրդը։ Հայրենական մեծ պատերազմից (1941-1945) հետո Երևանում բացվել են նոր արդյունաբերական ձեռնարկություններ, հանրակրթական, բարձրագույն և մասնագիտական ուսումնական հաստատություններ, գիտական հիմնարկներ, գրադարաններ, կինոթատրոններ, հրատարակչություններ, եկեղեցիներ, մշակութային այլ օջախներ, ստեղծվել է ռադիոհեռուստատեսային լայն ցանց։ Երևանը դարձել է Անդրկովկասի ու Առաջավոր Ասիայի արդյունաբերական խոշոր կենտրոններից։ 1991 թվականից Երևանը ՀՀ մայրաքաղաքն է։ 1995 թվականի հուլիսի 5-ին ընդունված ՀՀ Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրվել է Երևանի՝ ՀՀ մայրաքաղաքի իրավական կարգավիճակը։

Рубрика: Մայրենի

Հնարագետ ջուլհակը 2-րդ հատվածը

  1. Թվարկիր ստեղծագործության հերոսներին և բնութագրիր նրանց։
    Թագավոր խելքով մարդ էր։
    Ջուլհակը դերցակ էր շատ լավ մարդ էր։
    Դերվիշը շատ-շատ գաղտնիքներ ուներ և չէր ուզում որ ինչվոր մեկը իմանար։
  2. Ի՞նչ սովորեցիր այս պատմությունից։
    Ես այ պատմությունից սովորեցի որ պետք է բարի։
Рубрика: Մայրենի

Հազարան հավք

1․ Քո կարծիք-տպավորությունը «Հազարան հավքի» հեքիաթի վերաբերյալ։

Իմ կարծիքով Հազարան հավքի հեքիաթը շատ հետաքրքիր և ուսուցողական հեքիաթ է, նրա մեջ շատ խորհուրդներ և արկածներ կան: Շատ գիտելիք է տալիս: Շատ եմ հավանել Պառավի որդու մահը հատվածը:Այս հատվածը սովորեցնում է, որ չի կարելի մարդկանց մերժել և կոպիտ վերաբերվել, որովհետև մի օր կպատժվես:


2․ Հեքիաթից առանձնացրու մի հերոսի ու բնութագրիր նրան, ի՞նչ կլիներ, եթե նա չլիներ հեքիաթում։

Արեգը շատ խիզախ տղա է: Նա ունի երկու եղբայներ, որոնք նրա հետ գնացին Հազարան Հավքը գտնելու: Հազարան հավքի հեքիաթում Արեգը ինձ ամենաշատը դուր եկավ:

Եթե Արեգին հեքիաթից առանձնացնենք կկորի նաև սև աշխարհը, որովհետև միային Արեգը կարող էր մտներ սև աշխարհ, քանի որ կինոներում միշտել թագավորը ունենումա երեք տղա մեծ միջնա և փոքր իսկ փոքրը ստացվումա որ ամենա ուժեղնա իսկ Արեգը իր եղբայրերից փոքր էր։


3․ Հազարան հավքի խորհուրդը՝


Ինչո՞ւ է թռչունի տեսքով․․․ Որովհետև կախարդական է:

Ինչո՞ւ հազարան․․․ Որովհետև թռչունները հազար ձևով ու հազարն ձենո կարող է երգել:


« Արան՝ թագավոր, քո ցավի ճարը Հազարան Հաւքն է, որ երգում է հազար ձենով ու հազար ձևով․․․» փորձիր մեկնաբանել Ծերունի հրեշտակի խորհուրդը։

Իմ կարծիքով Ծերունի հրեշտակը Արան թագավորին խորուրդ է տալից, որ պետք է այգու համար ցավ չտանի, այլ, պետք է գտնի հազարան հավքին, որն իր հազար ձևով ու հազար ձենով կփրկի այգին:

Рубрика: Մայրենի

Գործնական քերականություն

232. Առաջին երկու զույգ նախադասությունները համամատիր և տարբերությունները գտիր: Մյուս նախադասությունների համապատասխան զույգերը գրիր:

ա/ Փոքրիկ Իշխանը ապրում էր վեց հարյուր տասնչորսերորդ մոլորակում:- Փոքրիկ Իշխանը ապրում էր համար վեց հարյուր տասնչորս մոլորակում:

բ/ Տղան համար հարյուր վատցունմեկ դպրոցն է ավարտել:- Տղան հարյուր վատցունմեկերորդ դպրոցն է ավարտել:

գ/ Իմ անունը մատյանում քսաներկուերորդն է:- Իմ անունը մատյանում համար քսաներկուսն է:

դ/ Առաջնորդը համար վեց հրամանով անծանոթներին ժպտալ արգելեց:- Առաջնորդը վեցերորդ հրամանով անծանոթներին ժպտալ արգելեց:

ե/ Գրքի երեք հարյուր քսանմեկերորդ խնդիրն եմ լուծում:- Գրքի համար երեք հարյուր քսանմեկ խնդիրն եմ լուծում:

զ/ Նրա ծանոթը ապրում էր Ծաղկի փողոցի համար երկու տանը:- Նրա ծանոթը ապրում էր Ծաղկի փողոցի երկրորդ տանը:

234. Սխալները գտիր և ուղղիր /քանի ձևով հնարավոր է/:

Համար առաջին տիեզերագնացն այս աշխարհում Յուրի Գագարին է:— Համար մեկ տիեզերագնացն այս աշխարհում Յուրի Գագարին է: Առաջին տիեզերագնացն այս աշխարհում Յուրի Գագարինն է:

Թիվ տասներորդ մանկապարտեզի տնօրենն է մայիկս:- Տասներորդ մանկապարտեզի տնօրենն է մայիկս: Համար տաս մանկապարտեզի տնօրենն է մայիկս:

Վերջապես, երբ հույսներս կտրել եինք, համար քառասունիններորդ արձանագրության մեջ հարկավոր տեղեկությունները գտանք:- Վերջապես, երբ հույսներս կտրել եինք, համար քառասունիննը արձանագրության մեջ հարկավոր տեղեկությունները գտանք: Վերջապես, երբ հույսներս կտրել եինք, քառասունիններորդ արձանագրության մեջ հարկավոր տեղեկությունները գտանք:

Ասածդ տղան ուժով և ճարպկությամբ համար իններորդն է:— Ասածդ տղան ուժով և ճարպկությամբ իններորդն է: Ասածդ տղան ուժով և ճարպկությամբ համար ինն է:

Այդ ուղևորին բաժին եկավ ութերորդ համարի նավախցիկը:- Այդ ուղևորին բաժին եկավ ութ համարի նավախցիկը: Այդ ուղևորին բաժին եկավ ութերորդ նավախցիկը:

Рубрика: Մայրենի

Հնարագետ ջուլհակը

1.     Դուրս գրիր առաջին հատվածի անծանոթ բառերը և բառարանի օգությամբ բացատրիր։

Ընդարձակ- Մեծ տարածություն ունեցող։
Ամենակալ-Բոլորին տիրող՝ իշխող։
փարատել — Տրված, անէացած, վերացած:

2.     Դուրս գրիր առաջին հատվածի դարձվածքները։

3.     Փորձիր մեկնաբանել դերվիշի հանելուկը։

Իմ կարծիքով Դերվիշը ուզում էր լուսաորեցնել երկիրը և իր բարիությունը լցնում էր այդ շշրջանի մեջ որ հենց մարդիկ գան այդ շրջանի մոտ իր մոտ լավ լինեն։

4.     Վերնագրիր հատվածը։

ԴԵՐՎԻՇԻ ԳԱՂՏՆԻՔԸ

5.     Առաջին հատվածից դուրս գրիր
ա/ 10 գոյական և հոլովիր

Դերվիշ, Շահ-Աբաս, փայտ, թալիսման, ժողովուրդ, գիտնական, շրջան, երկինք, թագավոր, երես:


բ/ 10 ածական և կազմիր համեմատության աստիճանները

դատարկ, հեռու, մունջ, մեծ, լուռ, բարի,

Рубрика: Հայրենագիտություն

Լոռու մարզ

Մարզկենտրոնը`   Վանաձոր
Մարզի կազմավորման թիվը՝ 1995թ.ի ապրիլի 12
Տարածաշրջանները`   Գուգարքի շրջան, Թումանյանի շրջան, Սպիտակի շրջան, Ստեփանավանի շրջան, Տաշիրի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   8 համայնք
Գյուղական համայնքների թիվը`   105 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը`   122 բնակավայր
Ընդհանուր տարածքը`   3,789 կմ²
Ամենաբարձր կետը`   Թեժ լեռ (3107 մ)
Ամենացածր կետը`   308 մ
Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 01.01.2002թ.ի տվյալների)`   392,300 մարդ
Բնակչության խտությունը`   103.5/կմ²

Рубрика: Անգլերեն

Առաջադրանքները

Տեղադրեք a, an, the որտեղ անհրաժեշտ է։

It was a nice place with green trees near the river.  The boys are playing football in the yard. They spoke much about the modern literature and art. I have an idea of going for a walk as far as the station. Shall we go to London by train or by bus.

Նախադասությունները գրեք անցյալ, ներկա շարունակական, ապառնի ժամանակաձևերով:

1. They go to the cinema every Sunday.

2. She eats ice-cream in summer.
3. The boys play football in the yard.
4. The children have got five lessons at school.
5. Jane usually goes to bed at 10 o’clock.